Գլխավոր ԵՐԵւԱՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք, մահացել է 22 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք, մահացել է 22 մարդ

0

Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197873 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 880290 վերջին մեկ օրում` 3470 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 15713 պացիենտ. մեկ օրում ավելացել է 26-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 177601 անձ` վերջին մեկ օրում 712 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 3627 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 932 է:

Մեկնաբանել