Գլխավոր ԵՐԵւԱՆ Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը

Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը

0

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ ժամեր շարունակ Երեւանի Էրեբունի օդանավակայանում գերիների հարազատները սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որը Հայաստան էր տեղափոխելու հայ ռազմագերիների: Ծնողներին տեղեկացրեցին, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել դատարկ: Այս լուրը վրդովվեցրեց օդանավակայանի տարծքում իրենց որդիներին սպասող ծնողներին: Վերջիններս լրատվամիջոցներից պահանջեցին անջատել տեսախցիկներն ու դադարեցնել ուղիղ հեռարձակումները՝ նշելով, որ դրանք հնարավոր է օգտագործվեն գերիների դեմ:

Մեկնաբանել