Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ «Շիրակ» — «Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվեց

«Շիրակ» — «Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվեց

0

Գյումրիի «Շիրակի» ու Երեւանի «Ալաշկերտի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երեւան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությունում

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» ավտոբուսը չէր կարողացել մտնել Գյումրի, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարազատները փակել են ճանապարհը՝ ի նշան բողոքի:

«Շիրակ» — «Ալաշկերտ» հանդպիպումը նախատեսված էր անցկացնել ապրիլի 9-ին Գյումրիում՝ ժամը 15:00-ին: Միջադեպի պատճառով խաղը հետաձգվել էր մեկ ժամով, սակայն ավելի ուշ հետաձգվեց:

Մեկնաբանել