Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Մարզային շաբաթօրյակ Գեղարքունիքում. աշխատանքներում ներգրավվել է 8476 մարդ

Մարզային շաբաթօրյակ Գեղարքունիքում. աշխատանքներում ներգրավվել է 8476 մարդ

0

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի եւ մարզի խորհրդի անդամների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում իրականացվել են աղբահեռացման, սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման եւ աղբաթաղման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

Չնայած եղանակային ոչ բավարար պայմաններին՝ դրանք տեղի են ունեցել մարզի բոլոր քաղաքային եւ գյուղական բնակավայրերում, ներհամայնքային,  մարզային, հանրապետարական եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին:

ԳՈՎԱԶԴ

Մարզային շաբաթօրյակի աշխատանքների ընթացքը մարզի ողջ տարածքում դիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը եւ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը:

Շաբաթօրյակի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աղբաթաղման, մայրուղիների եւ համայնքների տարածքներով հոսող գետերի եւ ջրահավաք ավազանների հարակից տարածքներում իրականացվող աշխատանքներին:

Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել  բոլոր համայնքապետարանների եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային  ենթակայության  կրթամշակութային եւ առողջապահական  հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սեւան» Ազգային պարկի, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ:

Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է շուրջ 417 կազմակերպություն, 8476 մարդ, օգտագործվել է 154 միավոր տեխնիկա: Գեղաքունիքի մարզում սանիտարական մաքրման աշխատանքներին կհաջորդի ծառատունկը, որը կկազմակերպվի  ապրիլի երրորդ տասնօրյակի ընթացքում:

Մեկնաբանել