Գլխավոր Հասարակություն Ադրբեջանի ԱԳՆ-ն քառատողով է պատասխանել Նիկոլ Փաշինյանի քառատողին

Ադրբեջանի ԱԳՆ-ն քառատողով է պատասխանել Նիկոլ Փաշինյանի քառատողին

0

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ապրիլի 14-ին Փաշինյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, նրա այցելությունը Բաքվում բացված «ռազմավարի այգի» ասել էր.

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի
հոգեհիվանդի մռայլ վանդակից
իրեն հայհոյող խենթ արարածին»:

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես քառյակով է պատասխանել.

«Փաշինյանի որեւէ հայտարարություն արժանի չէ բովանդակային պատասխանի: Կուզենայինք ուղղակի բացատրել վարչապետ Փաշինյանին, որը հետեւություններ չի արել ծանր պարտությունից, պոեզիայի լեզվով: Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը՝

«Իսկ անարժանը,
Որ կցանկանա խլել մեր hայրենիքը,
Իմացիր՝ նրան քիչ է մնացել,
Որ ընկնի մեր hայրենիքի առջեւ»:

aysor.am

Մեկնաբանել