Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Հարություն Հովհաննիսյանը Վարդաբլուրից է

Հարություն Հովհաննիսյանը Վարդաբլուրից է

0

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Վարդանյանը, Վարդաբլուր գյուղի վարչական ղեկավար Հակոբ Վարդանյանը, առաջին կարգի մասնագետ Հերբերտ Մաթեւոսյանը, Արմինե Գալստյանը եւ Ռոզա Մատինյանը այցելեցին Վարդաբլուր գյուղի բնակիչ Հարություն Հովհաննիսյանի տուն՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրելու համար։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահ Ա․Հարությունյանի կողմից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 33651 զորամասի զինծառայող, շարքային ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՎԵԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հետմահու պարգեւատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեկնաբանել