Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ 28-ամյա կապանցին ավտոմեքենա է փախցրել

28-ամյա կապանցին ավտոմեքենա է փախցրել

0

Ապրիլի 18-ին ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 17-ի ժամը 20.00-ից ապրիլի 18-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կապան քաղաքի Հարությունյան փողոցի շենքերից մեկի հարակից հողամասի դարպասի փականը եւ փախցրել այնտեղ կայանված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է Կապանի 28-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին։

Նա խոստովանել է կատարածը եւ հայտնել, որ փախցրած ավտոմեքենան վթարված վիճակում թողել է Սյունիքի մարզի Գեղանուշ բնակավայր տանող ճանապարհին:

Ավտոմեքենան հայտնաբերվել եւ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն։

 

Մեկնաբանել