Գլխավոր Հասարակություն 93 կողմ, 23 դեմ. հայ ռազմագերիների, գերիների եւ տեղահանվածների հարցը կքննարկվի ԵԽԽՎ...

93 կողմ, 23 դեմ. հայ ռազմագերիների, գերիների եւ տեղահանվածների հարցը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում

0

ԵԽԽՎ լիագումար նիստում րոպեներ առաջ որոշվեց քննարկել «Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների եւ տեղահանված անձանց հարցը» սույն լիագումարի շրջանակներում։

Հարցի քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Գերիների հարցը քննարկման դնելն օրակարգ է մտել 93 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ ձայներով։

Մեկնաբանել