Գլխավոր Մարզեր Գորիսի փոխհամայնքապետին ՔԿ–ում պատճառվել են մարմնական վնասվածքներ. փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Գորիսի փոխհամայնքապետին ՔԿ–ում պատճառվել են մարմնական վնասվածքներ. փաստաբանը հաղորդում է ներկայացրել

0

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Այս մասին հայտնում է համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։            «Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Ուղարկվել են նաեւ լուսանկարներ»,– ասաց Իրինա Յոլյանը։

Մեկնաբանել