Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ 17 անիվավոր տրակտորներ եւ 2 ՈւԱԶ ավտոմեքենա է տրամադրվել Հայաստանի 8 մարզի...

17 անիվավոր տրակտորներ եւ 2 ՈւԱԶ ավտոմեքենա է տրամադրվել Հայաստանի 8 մարզի սպառողական կոոպերատիվներին

0

ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 13 անիվավոր տրակտորներ եւ 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։

Էկոնոմիկայի նախարարությունից  հայտնում են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կոոպերատիվներին նախատեսվում է հանձնել եւս 4 անիվավոր  տրակտոր։

Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը գոհունակությամբ նշել է, որ տրամադրվող գյուղտեխնիկան անմիջապես կարող է անցնել գյուղատնտեսական գարնանային աշխատանքներին եւ դա կնպաստի գյուղատնտեսության  արդյունավետության բարձրացմանը։ «Տրակտորների տրամադրումն ընդհանուր ծրագրի միայն մի մասն է կազմում, քանի որ  ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են  նաեւ ջրարբիացման համակարգերի ներդրման ծրագրեր, որոնք միտված են օգտագործելի դարձնել Հայաստանի արոտավայրերը», — հավելել է փոխնախարարը։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրն՝ ընդգծել է, որ «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին  տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաեւ կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են Կառավարության եւ կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80 % եւ 20% համամասնությամբ։

Միջոցառմանը ներկա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղի գյուղապետ Մխիթար Կարապետյանը համայնքի հողօգտագործողների անունից  շնորհակալություն է  հայտնել տրամադրվող տեխնիկայի համար, նշելով, որ համայնքն այս ծրագրի շրջանակում արդեն 5-րդ տրակտորն է ստանում, ինչը կնպաստի մի շարք գյուղատնտեսական աշխատանքներում խնդիրների լուծմանը։

Մեկնաբանել