Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գեղարքունիքի մարզում ընթանում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները

Գեղարքունիքի մարզում ընթանում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները

0
Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսվա երկրորդ տասնօրյակից սկսվել են Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Պատվաստվող քաղաքացիների շրջանում զգալի թիվ են կազմում նաև մարզի բուժաշխատողները:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակներում՝ անվճար, կամավորության սկզբունքով:
COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում, որոնք են. 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները Գեղարքունիքի մարզում ևս իրականացվում են երկու պատվաստանյութով՝«ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ-Վի»:
Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ:

Մեկնաբանել