


Արցախյան պատերազմից հետո, սկսած դեկտեմբեր ամսից, յուրաքանչյուր շաբաթ Գեղարքունիքում ապաստան գտած ընտանիքներին տրամադրել են սննդի փաթեթներ։ Աջակցություն են ցուցաբերել հղիներին եւ նորածինների ընտանիքներին, նաեւ՝ վարկառու ընտանիքներին։ Այժմ ուսումնասիրելով ընդհանուր վիճակը որոշ համայնքներում՝ նախատեսել են փոխել աջակցության բովանդակությունն արցախցի ընտանիքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընտանիքների մի մասը մարզի սահմանամերձ համայնքներում ապրելու եւ աշխատելու ցանկություն է հայտնել։
Մարզպետարանի հետ համագործակցությամբ փորձելու են աջակցել նման ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու, աշխատանք գտնելու, տնտեսություն ստեղծելու եւ անհրաժեշտ այլ հարցերում։

Մարզպետի խոսքերով կազմակերպության աջակցությունն անգնահատելի էր թե՛ պատերազմի օրերին, թե՛ հետպատերազմյան ամիսների ընթացքում, ինչի համար հայտնեցի մեր խորին երախտագիտությունը։ Շեշտեցի, որ ոչ միայն ողջունում ենք նրանց քայլերն ու նախագծերը, այլ նաեւ խրախուսելու եւ աջակցելու ենք դրանց մեր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակներում։ Ավելի քան շահագրգռված ենք այն հարցում, որ արցախցի ընտանիքները տուն ու աշխատանք գտնեն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվելու պայմաններ կան – նշված է հայտարարության մեջ:
Մարզպետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպությունը կշարունակի նաեւ մարզի համայնքների մանկապարտեզների աջակցության ծրագրերը: