

COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում, որոնք են.
18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները ինչպես Հայաստանում, այդպես էլ Վայոց ձորում իրականացվում են երկու պատվաստանյութով՝<Աստրա Զենեկա> և <Սպուտնիկ-Վի>՝ ըստ բուժառուների համապատասխանելիության:

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի <Վայոց ձոր> մասնաճյուղի, <Եղեգնաձոր ԲԿ> ի աշխատակիցները, կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստումների դերն ու նշանակությունը <Եղեգնաձորի ԲԿ> ՓԲԸ պոլիկլինիկայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ <Աստրազենեկա> պատվաստանյութով:
Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ռիսկի խմբում եք դիմեք պոլիկլինիկա և պատվաստվեք COVID 19- ի դեմ: Կանխարգելեք հնարավոր բարդություններն ու մահվան ելքերը: