

Մարզպետին զեկուցվել է, որ համայնքի բնակչությանը սպասարկող բուժակ- մանկաբարձական կետը տարիներ շարունակ գործել է մշակույթի տան 2-րդ հարկում և գտնվել անմխիթար վիճակում:
Խնդրին լուծում է տրվել համայնքապետարանի և Լոս Անջելեսի «Հայրենիք» բարեգործական միության հայաստանյան մասնաճյուղի կողմից. բուժակ-մանկաբարձական նոր կետի համար հատկացվել է Նոր Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցի՝ տասնամյակներ շարունակ չգործող մասնաշենքից 100 քմ տարածք, որն ամբողջությամբ վերանորոգվել է, ապահովվել ընդունարանով, բուժզննման, պատվաստումների իրականացման, բժշկի և բուժքույրերի համար նախատեսված հինգ սենյակով, ինչպես նաև երկու սանհանգույցով: Տեղադրվել է նաև ջեռուցման արևային էներգիայի համակարգ:
