
Ադրբեջանցի զինծառայողները 44-օրյա պատերազմի ավարտից հետո խոշտանգել ռւ սպանել են 19 հայ գերիների: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նառւ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք ռւ զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ներկայացնում ենք նրանց ցուցակը:
Քաղաքացիական անձինք`
Էդուարդ Շահգելդյան
Արսեն Ղարախանյան
Բենիկ Հակոբյան
Էլենա Հակոբյան
Սերժիկ Վարդանյան
Էլլա Վարդանյան
Գենադի Պետրոսյան
Յուրիկ Ասրյան
Միշա Մովսիսյան
Անահիտ Մովսիսյան
Նինա Դավթյան
Միշա Մելքումյան
Զինծառայողներ`
Էրիկ Մխիթարյան
Գագիկ Մկրտչյան
Արայիկ Պողոսյան
Վարդգես Ղազարյան
Յուրի Ադամյան
Արթուր Մանվելյան
Նարեկ Բաբայան»: