Գլխավոր Без рубрики Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք. Մեկ օրում կատարվել է 50...

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք. Մեկ օրում կատարվել է 50 թեստավորում

0

Արցախում մայիսի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 50 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 070-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 679 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 615 քաղաքացու հետազոտություն, որից 795-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Մեկնաբանել