Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Այստեղ անելիքներ ունեն նաեւ ուժային կառույցները. Արամ Խաչատրյանը՝ Լոռիում տիրող նախընտրական մթնոլորտի...

Այստեղ անելիքներ ունեն նաեւ ուժային կառույցները. Արամ Խաչատրյանը՝ Լոռիում տիրող նախընտրական մթնոլորտի մասին

0

Հունիսին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է մոտ մեկ ամիս: ՀԺ-ն Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանի հետ խոսել է կուսակցության շանսերի ու մարզում տիրող նախընտրական մթնոլորտի մասին:

— Պարոն Խաչատրյան, սպասվող  արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով մասնակցելու՞ եք :

— Այդ հարցը դեռ չի քննարկվել: Կան ընթացակարգեր, երբ-որ կլինի քննարկում ու որոշում, բոլորդ կիմանաք այդ մասին:

— Ինչպե՞ս եք գնահատում կուսակցության շանսերը Լոռու մարզում:

— Կուսակցության շանսերը շատ բարձր եմ գնահատում, եւ այս իմ խոսքերը հաստատելու համար դուք ինքներդ կարող եք շրջել մարզի համայնքներով, զրուցել բնակիչների հետ ու համզովել, որ մեր շանսերը բարձր են:

— Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ որոշ ուժեր արդեն իսկ սկսել են պաշտոններ խոստանալ, ինչ-որ գործարքներ առաջարկել բնակչությանը, անուններ կնշե՞ք:

-Այո, նման տեղեկություններ կան, բայց թույլ տվեք դեռեւս անուններ չհնչեցնել: Նրանք իրենց սովորության համաձայն փորձում են մարդկանց պաշտոններ առաջարկել, գործարքների մեջ ներքաշել, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է եւ հիմա այդ մեթոդներով իրենք հաջողության չեն հասնի: Մենք թույլ չենք տա, ժողովուրդն էլ նման գործարքների չի գնա:

-Ինչ ասել է՝ ամեն ինչ վերահսկողության տակ է:

-Մենք տիրապետում ենք ինֆորմացիաներին, այստեղ անելիքներ ունեն նաեւ ուժային կառույցները, եւ երրորդ՝ մեր տեղեկություններով, մարդիկ կան, ովքեր անգամ թույլ չեն տալիս, որ այդ խոսակցությունները զարգացումներ ունենան:

— Ինչպե՞ս եք գնահատում մարզից ռեյտինգային կարգով ընտրված ձեր կուսակիցների այս տարիների աշխատանքը թե որպես կուսակից, թե որպես մարզի ղեկավար:

— Լավ եմ գնահատում, բայց վերջնական գնահատական տվողը դա ժողովուրդն է, եւ ես վստահ եմ, որ իմ գործընկերներն էլ կընդգրկվեն մեր համամասնական ցուցակում եւ իրենց գնահատականը ընտրությունների ժամանակ կտամ:

— Ըստ Ձեզ՝ ռեյտինգայինով, թե համամասնական ընտրակարգով էր ճիշտ կազմակերպել այս ընտրությունը:

— Երկուսն էլ ունեն դրական ու բացասական կողմերը, բայց նախկինում էլ, շատ քաղաքական ուժեր, նաեւ ներկայիս խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը հայտարարել են, որ ճիշտը համամասնական ցուցակն է, ու դա հաշվի առնելով, մեր քաղաքական թիմը գնաց ընդառաջ: Եւ երկրորդ՝ ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե անհատի, այլ քաղաքական ուժի:

— Նախորդ ընտրությունների ժամանակ դուք մարզում ամենաշատ ձայները հավաքեցիք: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ձեր ու ձեր շատ կուսակիցների՝ առավել ձայներ հավաքելու մեջ մեծ էր Նիկոլ Փաշինյանի դերը: Ինչ հույսեր ունեք այս ընտրություններից:

— Ես վստահ եմ՝ այսօր էլ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը շատ բարձր է, եւ մեզ շատ բարձր քվեներ կտան: Թող անհամեստ չթվա, բայց մենք նաեւ Երեւանում ու մարզերում ունենք այլ գործընկերներ, ովքեր տեղերում էլ ունեն մեծ հարգանք, ինչի արդյունքում էլ մեծ քվե կունենանք:

— Խոսակցություններ կան, որ իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառելու, ինչ կասեք մարզի մասով:

— Նման խոսակցություններ եղան նաեւ 2018թ-ի ընտրություններից առաջ, բայց բոլորս գիտենք, որ ոչ մի ռեսուրս չկիրառվեց, դրա կարիքը պարզապես չկար, հիմա էլ նույնպես դրա կարիքը չկա, տեղի է ունենալու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել