Գլխավոր Без рубрики Թիկնապահի սպանության գործով խուզարկել են Դոն Պիպոյի եւ եւս 13 անձի բնակարաններ

Թիկնապահի սպանության գործով խուզարկել են Դոն Պիպոյի եւ եւս 13 անձի բնակարաններ

0

Այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի «Դոն Պիպո» եւ եւս 13 անձի բնակարաններում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Խուզարկությունը կատարվել է Ասատրյանի թիկնապահի սպանության գործի շրջանակներում:

Արթուր Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ասատրյանի բնակարանում խուզարկություն կատարվել է, սակայն նա որեւէ դատավարական կարգավիճակ չունի. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել եւ բնականաբար չէր էլ հայտնաբերվի»:

Պաշտպանը նշեց, որ Ասատրյանն այս գործով չի հարցաքննվել: Իսկ, թե իրավապահներն ինչ էին փնտրում բնակարանում, Վասակյանն ասաց. «Խուզարկության կարգն այսպես է՝ փնտրում են ապօրինի իրեր, փաստաթղթեր, զենք-զինամթերք: Հիմնականում զենք են փնտրել եւ չեն գտել բնականաբար»:

Նրա խոսքով՝ դեռեւս չեն մտածել, դատարանի խուզարկության թույլտվության որոշումը բողոքարկե՞լ, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը մայիսի 4-ին հայտնել էր, որ բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է եւս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել