Գլխավոր Без рубрики Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում...

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

0

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում, քանի որ այս ամենը ժամանակավոր է համարում։ NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետը խոսեց անվտանգային խնդիրների և Շուշին վերադարձնելու մասին։

Առանց Շուշիի ինչպիսի՞ տրամադրություններով անցավ Եռատոնն Արցախում։

Ես չեմ ընդունում այն միտք, որ մենք Շուշիից պիտի հրաժարվենք։ Հակառակը պիտի տրամադրվենք այն հետ բերելուն։ Շուշիի ամեն քարը, ոգին հայկական է։ Մի քանի անգամ ավերվել է Շուշին։ 90-ականներից այն ամբողջովին հայկական շնչով էր, մինչև անգամ էդ խաշնարած ցեղերից օդն էր մաքրվել։ Այսօր հույսս չեմ կտրում, մարդկանց էլ եմ տրամադրում, որ կգա ժամանակ ու մենք կլինենք Շուշիիում։

Այսօր հայկական տարածքների մշակութային ժառանգություններն էլ են հողին հավասարեցնում։ Նախօրեին էլ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Այս հարցով հայկական կողմը դիմե՞լ է միջազգային կառույցներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կա՞ արձագանք։

ԵՎ շենքերն են քանդում, և եկեղեցու գմբեթներ են հանում, ուզում են մզկիթի վերածել։ Ցավալին հենց սա է։ Շենքերը կկառուցեն հետո մեզ կտան, բայց որ եկեղեցին ռեստավրացիա են անում, ցավալի է։ Կրթության, մշակույթի նախարարությունը, թեմը դիմել են, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի՞նչ է արել, որ։ Միշտ էլ այդպես է եղել։ Երբ մեր խաչքարերը ջարդել են, եկեղեցիները քանդել, ոչնչացրել են, ոչ մի բան էլ չեն արել, դրանց ձեռքը բռնող չկա։ Կարծես ինչ ուզում են, անում են։ Բայց դրանց դեմը պիտի առնել։ Ալիևը բռունցք է բարձրացնում, բռունցքով է խոսում, մի անգամ պիտի ասել, որ այդ բռունցքը աչքդ կկոխենք, հերիք բռունցք բարձրացնես։ Ինքն ընդհանրապես ո՞վ է։ 2016-ին ապացուցել է, որ հաղթող, պատերազմող չէ, ինքն է գնացել խնդրել, որ պատերազմը կանգնեցնեն։ Այսօր գերտերությունների հետ միասին հասել է արդյունքի, սակայն դա դեռ չի նշանակում, որ կարող է լկտիաբար բարբաջել։ Պետական բարձր մակարդակով մի ուժեղ հայտարարություն պիտի արվի։ Ասեն՝ հանգիստ պահիր քեզ, մեկը է, ժամանակը գալու է, հետ ենք բերելու մեր կորցրածը։

Այս օրերին արցախցիների տրամադրություններն ինչպիսի՞ն են, մե՞ծ է հուսահատությունը, թե՞ իրենց կորցրածը հետ վերադառնարձնելու կամք կա։

Երեկ մարդիկ չէին ուզում շնորհավորել միմյանց, ես ինքս էի առաջինն ասում՝ շնորհավոր եռատոն։ Ու հավելում, թե չի կարելի հույսներս կտրենք, համակերպվենք, որ Շուշին էլ չկա։ Իրենք 30 տարի Շուշի չեն ունեցել, բայց քաղաքապետ են ունեցել ու երբեք նրան նախկին չեն ասել։ Իսկ այսօր մեր լրատվականներն ինձ ներկայացնում են՝ որպես Շուշիի նախկին քաղաքապետ, որը սխալ է։ Գործող և ընտրված քաղաքապետն եմ, Շուշիին նրանք ժամանակավոր են տիրում։ Ասում եմ՝ դուխներդ չգցեք։ Մարդիկ ոգևորվում են։ Երեկ մենք ծաղիկներ ենք դրել <Տանկ> հուշարձանին, իրենք՝ մի 8 հոգի, վերևից հեռադիտակներով նայում էին։ Ես դավաճան եմ համարում նրան, ով հուսահատ է լինում այսօր։ Մենակ այսօր խնդիրը Շուշին չէ, ամեն տեղ էլ Արցախում վտանգավոր է։ Շոշ գյուղի դիմաց դիքերեր ունեն, նույնը Հայաստանի հետ սահմանին, Մարտակերտում ու ամեն տեղ։ Ամբողջ Արցախում էլ վտանգը մեծ է։ Պիտի ուժեղանալ ու Ալիևի բարձրացրած բռունցքը ջարդել։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել