Գլխավոր ԵՐԵւԱՆ Ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել, Երևանի քաղաքապետարանը փորձում է լուծել խնդիրը. Հակոբ...

Ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել, Երևանի քաղաքապետարանը փորձում է լուծել խնդիրը. Հակոբ Կարապետյան

0

Այսօր վաղ առավոտից «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները սպասարկում չեն իրականացրել: Խնդիրն, ըստ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի, կապված  է դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ:

Խնդրի մասին Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։

Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»։

Մեկնաբանել