
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են իրավիճակի լարվածությունը դիվանագիտական ու երկխոսության ճանապարհով նվազեցնելու կարևորությունը:

Ջեյհուն Բայրամովը Ֆիլիպ Ռիքերին տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների համար ուղարկվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարությունը: