Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Գյուղացիներն ասել են՝ դուրս արի մեր գյուղից, ես էլ ասել եմ՝ ես...

«Գյուղացիներն ասել են՝ դուրս արի մեր գյուղից, ես էլ ասել եմ՝ ես ձեզ եմ պաշտպանում». «Մանախը» պատմում է, թե ինչպես են իր վրա հարձակվել Սյունիքի մարզպետի բարեկամները. «Հրապարակ»

0

Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, օրերս դատարանի որոշմամբ ազատվեց․ ձերբակալության որոշումը ոչ իրավաչափ ճանաչվեց։ Հիշեցնենք, որ սպանության համար ժամանակին դատապարտված 44-ամյա Արթուր Այվազյանը մայիսի 15-ին Տեղի մոտակայքում փորձել է փակել միջպետական ճանապարհը, պահանջել, որ զենք բաժանեն Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ նրանք կարողանան պաշտպանել իրենց։ Սակայն գյուղացիները հարձակվել են Արթուր Այվազյանի եւ նրա ընկերների վրա ու ստիպել դադարեցնել ակցիան։ 9 հոգի բերման է ենթարկվել, Արթուր Այվազյանին ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով՝ ՀՀ քրօր. 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Երեկ զրուցեցինք Արթուր Այվազյանի հետ, որը պատրաստվում էր մեկնել Գորիս՝ հարցաքննության։ Միջադեպը նկարագրելով՝ նա վստահեցրեց, որ իր եւ ընկերների վրա հարձակվել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատ եղբայրն ու քրոջ որդիները։

«Մենք եկել էինք Արավուսի կողմից։ Տեղ գյուղի տակն է միջպետական ճանապարհը։ Մենք Տեղ գյուղը շրջանցեցինք, միջպետական ճանապարհը փակեցինք, բայց Մելոն ո՞նց կարող է նման բան հանդուրժի։ Ուղարկեց բարեկամներին, ու սենց կինո դարձավ»,- ասում է Արթուր Այվազյանը։

44-օրյա պատերազմից հետո Մանախն իր տղաների հետ մնացել է դիրքերում՝ ԼՂՀ-ում, ապա մինչեւ վերջին օրերը՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղում, պաշտպանելով բնակիչներին Ինչո՞ւմ է դրսեւորվել խուլիգանությունը, տարածված տեսանյութում երեւում է, որ գյուղացիներն են հարձակվում։ «Գյուղացիներն ասել են՝ դուրս արի մեր գյուղից, ես էլ ասել եմ՝ ես ձեզ եմ պաշտպանում։

Սյուզան Սիմոնյան 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանել