Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Ծեծկռտուք, դանակահարություն Ներքին Խնձորեսկ գյուղում. դանակահարվածը ի վիճակի չէր բացատրություն տալու

Ծեծկռտուք, դանակահարություն Ներքին Խնձորեսկ գյուղում. դանակահարվածը ի վիճակի չէր բացատրություն տալու

0

Մայիսի 13-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 42-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ մանրամասն հնարավոր չեղավ Ճշտել։ Ըստ բժշկի՝ տրավմատիկ շոկի էր ենթարկվել և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Հարազատներն էլ վստահեցնում էին, որ չգիտեն՝ որտեղ և ինչպես է ստացել վնասվածքը։ Տղամարդը Խնձորեսկ գյուղից էր, ըստ նախնական վարկածի՝ դեպքը գյուղում էր եղել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Ներքին Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, հիվանդանոց դիմած 46-ամյա տղամարդն էր 42-ամյա համագյուղացուն դանակահարել։ Նա բուժհաստատությունից տեղափոխվեց ոստիկանության Գորիսի բաժին և ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։

Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանել