Գլխավոր Հասարակություն Պուտինը զանգել է Ալեւին

Պուտինը զանգել է Ալեւին

0

Այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը: Կրեմլից հայտնում են, թե հեռախոսազրույցի ժամանակ նախագահները շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կրկին ընդգծելով, թե պետք է տարածաշրջանում կայունություն լինի եւ իրականացվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2020 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածություններից հետո:

«Այս կոնտեքստում ուշադրություն է հրավիրվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած դեպքերին: Ընդհանուր մոտեցումն այն է, որ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով:

Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց սկսելու համար», – նշված է հաղորդագրությունում:

 

Մեկնաբանել