Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Բերդավանում գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր...

Բերդավանում գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր

0

Մայիսի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 13-ին Բերդավան գյուղի հանդամասերից մեկի տարածքից գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր։

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի բաժնի գործընկերների հետ, բերման ենթարկեցին Վանաձորի մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Նա խոստովանեց արարքն ու մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց կաթուցիչ և կանեփանման զանգվածով երկու փաթեթ։

Գողացված մալուխը հայտնաբերվել է Վանաձորի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում և առգրավվել։

Կատարվում է քննություն։

 

Մեկնաբանել