Գլխավոր ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գյումրիում վերսկսվում է Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման ծրագիրը

Գյումրիում վերսկսվում է Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման ծրագիրը

0

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Գյումրիում վերսկսում է 10 տարի առաջ մշակած Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»ի հետ ունեցած զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ըստ նախագծի առաջարկվում է շենքերը միավորել «Կումայրի» հիմնադրամի շրջանակում,  վերականգնել ու ստեղծել հյուրատնային, արհեստների ու արվեստների կենտրոններ։ «Տարբեր մարդկանց անշարժ գույքերը համախմբվելու են անշարժ գույքային ֆոնդի մեջ, որի ներդրողները կարող են լինել հասարակ մարդիկ:

Նրանք  մեծ արագությամբ կունենան իրենց կապիտալի աճ: Կումայրին՝ զբոսաշրջային և արհեստների ու արվեստների  միջավայր» այս ծրագիրը տուրիստական ենթակառուցվածքների մեջ է: Կան որոշ շենքեր, որոնք արդեն մտնելու են ֆոնդի մեջ: Այսինքն՝ ներդրողներից մեկը ներդրել է շենքը: Կառավարությունը դիտարկում է իր բաժնեմասը,  և դա մեր ճանապարհային քարտեզի կետերից մեկն է, որը հենց հիմա ընթացքի մեջ է: Մնացած մասը լինելու է ըստ ցանկության: Մենք փորձելու ենք համոզել Գյումրիի բնակիչներին, որ այս ներդրումը շատ շահավետ կլինի իրենց համար»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հույս հայտնելով, որ նախագծի ներդրողները լինելու են հենց գյումրեցիները՝ շինությունների սեփականատերերը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել