Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր

0
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Պասկալ Բոկկերսը ներկայացրել է մարզում իրականացված ծրագրերը:
Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք առաջիկայում ևս կիրականացվեն։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետարանի և Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության համագործակցության արդյունքում արդեն մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել։

Մեկնաբանել