Գլխավոր ԵՐԵւԱՆ Հայաստանի ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ տեսակներ գնահատվում են որպես անհետացող, կրիտիկական վիճակում...

Հայաստանի ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ տեսակներ գնահատվում են որպես անհետացող, կրիտիկական վիճակում գտնվող կամ վտանգված

0

Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տվյալների՝ ներկայումս աշխարհում նկարագրված է մոտ 1,75 միլիոն տեսակ, որոնց մեծ մասը միջատներ են: Մինչդեռ, ըստ տարբեր գնահատականների, տեսակների իրական թիվը տատանվում է 3-ից մինչև 100 միլիոնի սահմաններում: Սակայն այսօր աշխարհում մարդու գործունեության հետևանքով անհետանում են շատ բուսատեսակներ և կենդանատեսակներ, ինչպես նաև շատ տեսակների քանակը նվազում է: Բայց նաև մասնագետները հայտնաբերում են գիտության համար նոր տեսակներ:

Բուսական և կենդանական աշխարհի տեսակների նվազման, կենսաբազմազանության պահպանության խնդիրներն առկա են նաև Հայաստանում: Մեր երկրի փոքր տարածքում առկա են շուրջ 3600 տեսակի բարձրակարգ բույսեր, 550 տեսակի ողնաշարավոր և շուրջ 17000 տեսակի անողնաշար կենդանիներ:

Մարդածին և բնական տարբեր գործոնների ազդեցության ներքո Հայաստանի ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ տեսակներ գնահատվում են որպես անհետացող, կրիտիկական վիճակում գտնվող կամ վտանգված: 2010 թ-ին հրատարակվածԿարմիր գրքում ընդգրկված է բույսերի 452 տեսակ՝ 1989-ի Կարմիր գրքի 367-ի փոխարեն, 153 տեսակի կենդանի՝ նախորդ Կարմիր գրքի 99-ի փոխարեն: Այս ամենին ավելացել է նաև 40 տեսակ սունկ, 155 տեսակ անողնաշարավոր: Սակայն լինում են նաև ուրախալի նորություններ նոր տեսակների հայտնաբերման, պոպուլիացիաների ավելացման մասին

Մեկնաբանել