Գլխավոր ԵՐԵւԱՆ Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

0

Մայիսի 21-ին, ժամը 13.10-ին, Երևանի Արտաշիսյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պորշ», «Կիա», «Օպել», կայանված «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Պորշի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 00.05-ին, Երևանի Գայի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 17.30-ին, Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Ռենո» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 38-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Շակման» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոստան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 55-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա», «Սատուռն Աստրա», «Մերսեդես» և «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Մոնդեոյի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զառ գյուղում «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 22-ին, ժամը 14.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 43-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ մայիսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 328-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 43-ամյա քաղաքացին մեքենայի վարորդն է: Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 00.10-ին, Երևանի Կիևյան կամրջի վրա իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Հոնդա» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեուի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 10.30-ին, Երևանի Տիգրան Մեծի, Արցախի պողոտաների և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ-322132» միկրոավտոբուս. միկրոավտոբուսի 72-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 16.10-ին, Երևանի Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 00.00-ին, Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել քարերին. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 68-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Պ. Սևակի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու. վրաերթի ենթարկվածը և «ՎԱԶ-21150»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում իրար են բախվել «ՈւԱԶ-315148» և «ՎԱԶ-21086» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-315148»-ի 39-ամյա ուղևորը, «ՎԱԶ-21086»-ի 27-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Ֆորդ Տրանզիտի» 34-ամյա վարորդը բուժօգնություն է ստացել տեղում: Կատարվում է քննություն։

Մայիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հովք բնակավայրում «ՈւԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանել