
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 41 կմ-ին բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արսեն Չոբանյանի վարած Opel մակնիշի և Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Միշա Ղրզոյանի վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Չոբանյանն ու նրա ուղևորուհի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Գայանե Ստեփանյանը և ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։