Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Լեռնագոգ գյուղում ավտոտնակի առաստաղի փլուզման հետևանքով 33-ամյա քաղաքացու...

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Լեռնագոգ գյուղում ավտոտնակի առաստաղի փլուզման հետևանքով 33-ամյա քաղաքացու ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի.(ՖՈՏՈ)

0

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն   ահազանգ է ստացվել, որ  Լեռնագոգ գյուղում  շինության փլուզում է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ  Նշան Հախնազարյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Մնացական Կուդիևը:  Պարզվել է, որ  դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի  1-ին փողոցի 13 շենքի դիմացի ավտոտնակի առաստաղը փլուզվել է ինչի հետևանքով վնասվել է ավտոտնակում կայանված նույն գյուղի բնակիչ, 33-ամյա  Ա. Տոնոյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան:

Մեկնաբանել