Գլխավոր Հասարակություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 25-ից 26-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 25-ից 26-ը

0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության` 7, ապօրինի ծառահատման` 4, թմրամիջոցի հայտնաբերման` 3, կողոպուտի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և քրեակատարողական հիմնարկից փախուստի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, սեռական բնույթի բռնի գործողությունների, պոռնկագրական նյութերի տարածման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, և կողոպուտի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է

ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանել