Գլխավոր ԵՐԵւԱՆ Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ, եթե պահը գա ուժ կկիրառենք. ԶՈՒ...

Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ, եթե պահը գա ուժ կկիրառենք. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

0

Մենք հակառակորդին գնահատում ենք ոչ թե քանակով, այլ ստորաբաժանումներով: Ներկա դրությամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

«Եթե դիտարկվում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրա, սահմանից այն կողմ, ապա մարդիկ կարող են շատ ավելի մեծ թվեր ասել: Հակառակորդի նշված 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունեն»,- ասաց նա:

Հարցին՝ քաղաքական ղեկավարության կողմից հրաման կա՞ չկրակելու, ԳՇ պետի տեղակալը պատասխանեց. «Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, ոչ թե քաղաքական: Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել եւ լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները կիրառելու՝ մենք միանշանակ կկիրառենք ռազմական ուժ եւ կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ: Համոզված եղեք, որ Զինված ուժերը պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրը կատարել»:

Խոսելով Տավուշի սահմանային վիճակի մասին, որտեղ այսօր կրակոցներ են եղել՝ Ասրյանն ասաց՝ այնտեղ իրավիճակը կայուն է. «Մեր ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում: Կրակոցները եղել են դեպի օդ եւ մի քանի հետ մեր դիրքի ուղղությամբ: Կրակոցներն իրենց ինտենսիվությամբ եւ ժամանակով էական չեն ազդել մեր ստորաբաժանումների վրա, զորքը կատարում է իր առաջ դրված խնդիրը»:

Մեկնաբանել