Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Երևանում բացվեց`«Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառումը

Երևանում բացվեց`«Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառումը

0
Երևան քաղաքի Խաչքարների պուրակում «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մայիսի 27-28-ը տեղի է ունեցել «Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառում, որին իր ուրույն մասնակցությունն է ունեցել նաև Արմավիրի մարզպետարանը՝ ներկայացնելով մարզի զբոսաշրջային ներուժը, գաստրո վայրերը մշակութային գրավչություններն ու մարզին բնորոշ որձառությունները:
 Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը, ներկայացնելով մարզերն առավել գրավիչ և ճամփորդելի՝ ներքին զբոսաշրջիկի համար:
«Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառմանն առանձին գաստրո տաղավարում Արմավիրի մարզը ներկայացնող շեֆ խոհարարների մասնակցությամբ մարզային յուրահատուկ կերակրատեսակների ցանկից պատրաստվել է ինքնատիպ բաղադրատոմսով տապակա, որը կարելի է համտեսել առաջիկայում Արմավիրի մարզ այցելելիս:
 Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացվել են նաև արկածային զբոսաշրջային արդյունքները, որոնց շնորհիվ Հայաստանը առավել գրավիչ է դառնում, մասնավորապես էքստրեմալ ճամփորդությունների սիրահարների համար:
 Ցուցահանդեսն ուղեկցվել է վարպետաց դասերի, մշակութային ցուցադրությունների ներկայացմամբ, սոցիալական արշավի շրջանակներում օնլայն մարտահրավերների մեկնարկով:
 Հավելենք, որ երկօրյա ցուցահանդեսի ընթացքում Զբոսաշրջության կոմիտեն աշխատաժողով է կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Միջազգային փորձագետների, հայաստանյան մասնագետների մասնակցությամբ տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ ու ելույթներ, որոնք վերաբերել են համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը, թվային հնարավորությունների ընդլայնմանը, ոլորտում առկա հաջողության պատմություններին, որոնք չնայած մարտահրավերներին՝ շարունակվում են:

Մեկնաբանել