Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Ինչ է կատարվել Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ

Ինչ է կատարվել Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ

0

Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը։ Նախկին մարզպետը հարաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի սրտով չէր այն փաստը, որ նա ցանկացել է փոփոխություններ իրականացնել մարզի դպրոցների խորհուրդների կազմում։ Նախկին մարզպետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ ոք չի կարող իրեն ասել, թե ում որտեղ նշանակի։ Ի դեպ, թեկնածուներից մեկը եղել է Կոտայքում հայտնի գործարար Արթուր Հարությունյանն է՝ Պալաչ մականվամբ, որին Ռոմանոս Պետրոսյանը «դաբրո» չի տվել։

Ըստ մեր աղբյուրների՝ Պետրոսյանը սիրում է, որ իր իր նշանակած կադրերը իրենից թույլ լինեն ու ենթարկվեն իրեն։ Իսկ Արթուր Հարությունյանի հետ հաստատ հեշտ չէր լինի։

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի վերջին ընտրություններին նորից այլընտրանք ներկայացվեց Արթուր Հարությունյանը, սակայն վերջին պահին Ռոմանոս Պետրոսյանը խանգարեց։ ArmLur.am-ի աղբյուրը նշում է, որ այդ ժամանակ որոշ պաշտնոնյաներ Հարությունյանին խորհուրդ տվեցին առաջադրվել եւ ջախջախել Ռոմանոսի թեկնածուին, սակայն Հարությունյանը հրաժարվեց՝ ասելով, որ ժողովրդի իշխանությանը դեմ չի գնա։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայՔում:

Մեկնաբանել