Գլխավոր Արտակարգ Արշակունյաց պողոտայում ծառն ընկել, փակել է ճանապարհը

Արշակունյաց պողոտայում ծառն ընկել, փակել է ճանապարհը

0

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն ընկել և մասամաբ փակել է ավտոճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ընկած ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց։

Մեկնաբանել