Գլխավոր ԵՐԵւԱՆ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել

0

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչպես կարող է քվեարկությանը մասնակցել Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը:

«Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով`մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիոզորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում»,- ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել