Գլխավոր Без рубрики ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդկանց զենքերը բաժանել եմ, գյուղի մեջ հերթապահություն են անում. Խոզնավարի գյուղապետ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդկանց զենքերը բաժանել եմ, գյուղի մեջ հերթապահություն են անում. Խոզնավարի գյուղապետ

0

Տղամարդիկ հերթապահություն  են իրականացնում գյուղում, որ թուրքը չմտնի:  Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 

Մեկնաբանել