Գլխավոր ՍՊՈՐՏԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Եղեգնաձորը եվրոպական չափանիշներին համապատասխան բնական խոտածածկով դաշտ կունենա

Եղեգնաձորը եվրոպական չափանիշներին համապատասխան բնական խոտածածկով դաշտ կունենա

0

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ հայտնել է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Նորվանք ՖԱ»-ի սեփականատերերին խոստացել է Եղեգնաձոր քաղաքում լուծել բնական խոտածածկի հարցը.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, տեսնելով այս ծավալի ներդրումներ Վայոց Ձորի մարզում, որոնք այս երկու քաղաքների՝ Վայքի եւ Եղեգնաձորի համար կարելի է հսկայական համարել ֆուտբոլային առումով, պարտավորվել է եւ «Նորվանք ՖԱ»-ի ղեկավարությանը խոստացել է Եղեգնաձորում ֆուտբոլային բնական խոտածածկով դաշտի հարցը լուծել եւ այնտեղ էլ եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձրակարգ դաշտ կառուցել»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Մելիքբեկյանը նաեւ նշել է, որ «Նորվանք ՖԱ»-ն, որը ստեղծվել է 2020թ. սկզբին, արդեն իսկ նոր շունչ է տվել ու բավականին ակտիվացրել է ֆուտբոլային կյանքը Վայոց Ձորում:

Հաջորդ մրցաշրջանում «Նորավանք» ֆուտբոլային ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Վայքի «Արեւիկ» մարզադաշտում, լայն թափով աշխատանքներ են ընթանում նաեւ Եղեգնաձորի «Քաղաքային» մարզադաշտում:

Մեկնաբանել