Գլխավոր Տնտեսություն Բագրատաշենի մաքսակետն անցել է լիարժեք բնականոն աշխատանքի․ ցամաքային ուղևորափոխադրումը վերականգնվել է

Բագրատաշենի մաքսակետն անցել է լիարժեք բնականոն աշխատանքի․ ցամաքային ուղևորափոխադրումը վերականգնվել է

0

Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ին սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի: Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաև Բավրայի մաքսակետով: Անցակետերը բաց են ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն։ Այս մասին հայտնում է`armtimes.com-ը: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ  թուրքական ծագման ապրանքների ժամանակավոր ներմուծման արգելքը տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: «ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում ենք իրենց ուղեբեռներում չունենալ թուրքական ծագման անձնական օգտագործման ապրանքներ և զերծ մնալ արգելված ապրանքների ներմուծումից՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար»,-նշում է Հայկ Ավետիսյանը:

Բագրատաշենի մաքսակետում անդրադառնում են նաև օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական համարանիշերով բեռնատար տրանսպորտային միջոցների Հայաստան մուտքի խնդրին, ընդգծելով, որ մաքսային մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է խիստ վերահսկողություն:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել