
Երեւանում այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանված տղամարդու ինքնությունը հայտնի է: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, նա Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակիչ 50-ամյա Հովհաննես Վարդանյանն է: Այս մասին հայտնում է` armtimes.com-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդանյանը Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է: Հանցագործի թիրախում սակայն ոչ թե Հովհաննես Վարդանյանն է եղել այլ՝ քրեական հեղինակություն Մարդոյանը: