Գլխավոր ԵՐԵւԱՆ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են սպանել

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են սպանել

0

Երևանի Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, մարդ են սպանել։ Սպանության դեպքը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Այս պահին համապատասխան խմբերը դեպքի վայրում են՝ մանրամասները պարզելու:

«Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա»,-ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ իրավապահներն աշխատում են դեպքի վայրում, հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել