Գլխավոր Հասարակություն Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող բլուրից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցներ արձակելու, տաղավարի տանիքը...

Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող բլուրից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցներ արձակելու, տաղավարի տանիքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել

0

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վարչական տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող բլուրից ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ զգալի չափերով հանրավտանգ եղանակով վնասելու նպատակով Ստեփանակերտ քաղաքի Մադաթով փողոցի ուղղությամբ կրակոցներ արձակելու, արդյունքում Ստեփանակերտ քաղաքի 1944թ. ծնված բնակչին սեփականության իրավունքով պատկանող տաղավարի տանիքը վնասելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել