Գլխավոր ԵՐԵւԱՆ Էս նկարը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել. ինչ է նշանակում սատկած առյուծ...

Էս նկարը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել. ինչ է նշանակում սատկած առյուծ քշել. Փաշինյանը՝ Քոչարյանի մասին

0

Արարատի մարզի Հովտաշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց «Հայաստան» դաշինքով վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի հայտարարություններին:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ շատ լավ գաղափար է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ղեկավար պաշտոնների հավակնող մարդկանց հոգեբուժական փորձաքննության ենթարկել:

«Որովհետեւ եթե, օրինակ, այդ պրակտիկան 1998 թվականին գոյություն ունենար, ենթադրվում է, որ Հայաստանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա, եթե 1998 թվականին տենց պրակտիկա լիներ, որ երկրի ղեկավարը հոգեբուժական փորձաքննության ենթարկվեր, եթե 98 թ. տենց պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «բարեւ Ռոբ» ասելու համար մարդուն չէին տանի, զուգարանում ծեծելով սպանեին»,- հավելեց Փաշինյանը եւ շարունակեց. «Եվ հիմա փորձում են այ էս անեկդոտային կերպարի շուրջ վախի մթնոլորտ տարածել:

Սա խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ է, որը մեր մասին ասում է՝ ենթադրում եմ, որ իրենք պամպերս են հագնում: Կներեք, ժողովուրդ ջան, չենք ուզում խոսակցությունը իջեցնել այդքան ցածր մակարդակի, բայց ամբողջ սոցցանցերն էին քննարկում, որ երբ որ հայտնի իրադարձությունների ժամանակ իրենց առողջական վիճակի նրբությունները դարձել էին համընդհանուր քննարկման առարկա… եւ ամբողջ սոցցանցերը քննարկում են, որ այդ մարդը ստիպված է էսօր նույնիսկ քարոզարշավի ժամանակ պամպերս հագնի, հիմա եկել է, մեզ ասում է՝ երեւի էդ մարդիկ պամպերս են հագնում: Սա անթույլատրելի է»:

 

«Էս վերջերս հայտարարություն է հնչել, սիրելի հայրենակիցներ, ձեզ հայտնի անձի կողմից: Էսպիսի մի շատ հետաքրքիր գաղափար է առաջ քաշվում, ասվում է՝ այն մարդիկ, ովքեր պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, երկիրը ղեկավարելու հավակնություն ունեն, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա ցույց տալով  Քոչարյանի նկարը՝ առյուծի վրա՝ ասաց, «մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ»:

«Էս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել