Գլխավոր Без рубрики Կոչ ենք անում բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն...

Կոչ ենք անում բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը․ ԿԸՀ

0
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչով դիմել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին․

«Հարգելի թեկնածուներ

Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ

2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին  բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,- ասված է կոչում:

Մեկնաբանել