Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կամարիսում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

Կամարիսում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

0

Կոտայքի մարզի Կամարիս համայնքում ընթացքի մեջ են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Պետություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կապիտալ ասֆալտապատվում է 2 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատված:
Աշխատանքների մի մասն իրականացվել է նախորդ տարի, մյուս մասը համավարակով և պատերազմով պայմանավորված՝ տեղափոխվել է այս տարի:
Ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն մինչև հունիսի 20-ը:

Մեկնաբանել