Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Կամ ինքն է արել, կամ իր նման մի այլ տհաս. Սրա պատասխանը...

Կամ ինքն է արել, կամ իր նման մի այլ տհաս. Սրա պատասխանը պետք է տան. Շուռնուխի գյուղապետի եղբայր

0

Այս պահին առողջությունս կարգավորվել է, լավ եմ, մարտունակ վիճակում եմ: Այս մասին Գորիսում NEWS.am-ի հետ զրույցում նշել է Շուռնուխի գյուղապետի եղբայր Արարատ Աղաբեկյանը, որին ապրիլի 22-ին հիվանդ վիճակում ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել:

«Իրենք չկարողացան իմ վրա մեղադրանք հիմնավորել: Ես պատրաստվում եմ այն հիմքերը, որոնք ուղղել են ինձ ու բերման ենթարկել ապօրնի ձեւով, ես պետք է իմանամ, թե ումից է այդ հրամանը եկել, ով է ցուցմունք տվել, թե ես ներկա եմ եղել այդ գործողություններին:

Ինձ թվում է այդ հրամանը տվել է Նիկոլի աներձագը (ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյան — խմբ) կամ իր նման որեւէ մեկը, որ մեզ բերման ենթարկեն նվաստացնելով: Ինքը դեռ շատ կզղջա իրա յդ բառի համար: Ինքը չգիտի, թե ում հետ գործ ունի: Մենք իրենից ավելի շատ բան ենք արել այս պետության համար: Ինքը պետք է պատասխան տա: Կամ ինքն է արել, կամ իր նման մի այլ տհաս»,-ասաց նա:

Մանրաասները`News.am-ի տեսանյութում:

Մեկնաբանել