Գլխավոր ԵՐԵւԱՆ Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

0

Հունիսի 7-ին, ժամը 00.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի, Արգիշտիի փողոցի և Հաղթանակի կամրջի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 21099»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ալ. Մանուկյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 18.20-ին, Երևանի Նորաշենի թաղամասում «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 18.30-ին, Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 6-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մոնթե Մելքոյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 41-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.00-ին, Երևանի Դ. Անհաղթի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Կատարվում է քննություն։

Հունիսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 30-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ- 31105» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 39-ամյա ուղևորին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու և դիմել փախուստի: 17-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Հունիսի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 24-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 310-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հովո Սինատրուկ» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանել