Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ պատանի ֆուտբոլիստների հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ...

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ պատանի ֆուտբոլիստների հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովի հետ

0
Փորձառու դարպասապահը խոսեց իր կարիերայի մասին, ներկայացրեց իր անցած ճանապարհը, պատանի դարպասապահների հետ կիսվեց իր փորձով, տվեց անհրաժեշտ խորհուրդները։ Կասպարովը նաեւ անդրադարձավ հայկական ֆուտբոլում առկա հսկայական խնդիրներին։ Մասնավորապես, հատուկ ընդգծվեց հայ դարպասապահներ ունենալու մեծ անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում Վանաձորի ակադեմիայի պատանի ֆուտբոլիստները նաեւ հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Կասպարովին։ Հետաքրքրող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։ Այնուհետեւ, ակադեմիայի խաղադաշտում դարպասապահների հետ կարճ մարզում անցկացրեց Ուրարտու ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչ Ագուստին Պերեսը։
Նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն վանաձորցի պատանի ֆուտբոլիստներին մոտիկից ծանոթացնել հայկական ֆուտբոլում մեծ ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլում հետք ու անուն թողած ֆուտբոլիստների հետ։ Առջեւում նախատեսվում են հանդիպումներ նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստների հետ։ Այսպիսի հանդիպումները մոտիվացնում են Լոռու մարզում ֆուտբոլով զբաղվող պատանիներին, որպեսզի նրանք էլ, հետագայում, կարողանան հասնել այդպիսի բարձր արդյունքների։
Վանաձորցի պատանիները հնարավորություն չեն ունեցել եւ չունեին, որպեսզի մոտիկից տեսնեին ու ծանոթանային մեր ֆուտբոլի պատմության մեջ ներդրում ունեցած խաղացողների հետ։ Այս նախաձեռնությունը կլինի շարունակական եւ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի սաները պարբերաբար հնարավորություն կունենան, հենց այսպիսի հանդիպումների միջոցով, մոտիվացվել եւ հետագայում դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստներ։

Մեկնաբանել