Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորում հայտնաբերվել է սալարկղային դամբարան. Լուսանկարներ

Վանաձորում հայտնաբերվել է սալարկղային դամբարան. Լուսանկարներ

0
Վանաձորի Հ. Զաքարյան փողոցի սեփական տան բակում հայտնաբերվել է սալարկղային դամբարան /Առաջնորդարանի դիմաց/, որի մեջ եղել են արդեն քայքայված ոսկորներ, ձիու ծնոտի ատամնաշար, խեցեղեն, պղնձառջասպապատ ապարանջան, տանտերն այս ամենը հանձնել է Վանաձորի «Երկրագիտական թանգարան»-ի աշխատակիցներին։
Այս մասին ինձ հայտնեց գործակալության մասնագետ Հրայր Խեչիկյանը, որից հետո՝ ես լուրը փոխանցեցի պահպանության ծառայության աշխատակիցներին, անձամբ եղա հնավայրում, այնուհետև կրկին կապվեցի Հ. Խեչիկյանի հետ և նրան խնդրեցի միջնորդել հնարավորինս շուտ՝ գործուղել հնագետ, տեղանքը հետախուզական պեղման ենթարկելու համար, ըստ հին զրույցների՝ ոչ վաղ անցյալում բացվել է ևս մեկ դամբարան, այնպես որ հնարավոր է լինեն այլ դամբարաններ ևս…
Սեփականատիրոջը զգուշացված է գործունեություն չծավալել այդ տեղանքում, բայց և այնպես՝ պետք է հետախուզական պեղումներ կատարելը հնարավորինս շուտ։

Մեկնաբանել